Հանրահայտ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ստիպված է եղել վաճառել իր իրերը՝ դրամական միջոցների պակասի պատճառով։
Դեկտեմբերի 6-ին «Կնքահայրը» եռագրության ռեժիսորը Phillips-ում աճուրդի կհանի յոթ ժամացույցներից բաղկացած հավաքածու, գրել են ԶԼՄ-ները։
Առաջատար լոտը ռեժիսորի կողմից 2014 թվականին նախագծված ժամացույցն է՝ շվեյցարական ժամագործ F.P. Journe ընկերության հետ համագործակցությամբ։ Կոպպոլան պատրաստել է ընդամենը մի քանի էկզեմպլյարներ, որոնք արժեցել են 1 միլիոն դոլար։
«Ես պետք է գումար հավաքեմ՝ ջրի երեսին մնալու համար», - բացատրել է Կոպոլան։
Կոպպոլայի վերջին ֆիլմը՝ «Մեգալոպոլիսը», թողարկվել է 2024 թվականին, և ռեժիսորը դրա արտադրության համար վճարել է իր սեփական գրպանից։ Ֆիլմը չի կարողացել հավասար շահույթ ստանալ կինովարձույթում։
«Բայց իմ ֆիլմերի մեծ մասը ժամանակի ընթացքում իրենց արդարացնում է», - ասաց ռեժիսորը՝ մեջբերելով իր «Ապոկալիպսիս հիմա» ֆիլմը, որը նույնպես նրան պարտքերի մեջ է գցել, բայց մի քանի տասնամյակների ընթացքում կարողացել է 150 միլիոն դոլար վաստակել։
