Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ասել է, որ պատրաստ է օգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը։
«Ես դեռ չեմ ասել [Թրամփին], բայց շուտով կասեմ. կարծում եմ՝ մենք նույնպես կարող ենք օգնել վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը։ Որովհետև, իմ կարծիքով, այն արդեն հասել է հասունության կետի», - ասել է Լուլա դա Սիլվան։
Բրազիլիայի առաջնորդի խոսքով՝ հակամարտությունը ձգվում է արդեն երեք տարի, և որ Պուտինն ու Զելենսկին գիտեն, թե ինչ են ուզում։
Նա ընդգծել է, որ մնում է միայն այս հարցը բանակցային սեղանի շուրջ բերել, քանի որ «ժամանակն է վերջ դնել այս հակամարտությանը»։
