Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քանի՞ անձ է բերման ենթարկվել Գյումրիում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Blog Image

Վաղ առավոտից Գյումրիում լարված իրավիճակ էր։ Քաղաքապետարանի բակում հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել ի աջակցություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ում աշխատասենյակում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացնում, իսկ ավելի ուշ հայտարարեցին նրան ձերբակալելու մասին։

Մինչ քաղաքապետի աշխատասենյակում խուզարկություն էր իրականացվում, շենքի բակում լարված իրավիճակ էր, որը ավարտվեց իրավապահների և քաղաքացիների բախմամբ. բերման ենթարկվեցին մի շարք քաղաքացիներ։

MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին կա 23 բերման ենթարկված անձ, այլ մանրամասներ չներկայացրին:

Իսկ Քննչական կոմիտեից MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին, որ «զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Այս պահին հանրային քրեական հետապնդումներ չկան։

Էմմա Մարտիրոսյան

Send