Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԿԳՄՍ նախարարը քավության նոխա՞զ է գտել

Blog Image

Այսօր հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքից ազատել է մասնագիտական   կրթության և կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանին և մասնագիտական   կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանին: 

Որոշ լուրերի համաձայն՝ պատճառը անցած շաբաթ մի քանի օր Գորիսի պետական  և գյուղատնտեսական քոլեջներում դասադուլն է: Ասել կուզե՝ նախարարը քավության նոխազ է գտել:

MediaHub-ը դիմեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին՝ արդյո՞ք կիսում է նախարարի մոտեցումը, որ հենց այս մարդիկ են պատասխանատու իրավիճակի համար, արդյո՞ք հենց նրանք են մեղավորները, նախարարը մեղավորության չափաբաժին չունի՞: Եվ առհասարակ՝ իրե՞նք են այս պաշտոնանկությունների պատճառը:

Մեր զրուցակիցն արձագանքեց. «Չեմ կարծում, որ պատճառը մենք ենք, դա բացառված է։ Ես մեր քոլեջի հետ չեմ կապում այս ազատումները, մեր քոլեջն իր իրավունքներն էր պահում։ Կարծում եմ՝ հետո պարզ կլինի, թե ինչի համար են ազատվել աշխատանքից, բայց մենք առնչվում ենք ազատությունների հետ»:

Քոլեջի տնօրենը հավաստիացրեց, որ դասադուլը և գործադուլը ավարտվել են, բայց իրենց պահանջը մնում է անփոփոխ։

MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ և դասադուլ է հայտարարվել, որի մասին քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել էր ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատարին վերաբերող հարցի շուրջ:  

Էմմա Մարտիրոսյան

Send