Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևան-Գյումրի գնացքով տեղաշարժվելը հիվանդության բուն. ե՞րբ կջեռուցվեն վագոնները

Blog Image

MediaHub-ը նկատեց, որ ֆեյսբուքյան օգտատերը իր սոցիալական հարթակում ահազանգել է, որ Գյումրի-Երևան գնացքով երթևեկելը ոչ կոմֆորտ պայմաններով է ու առողջությանը վնասակար: Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ իր 9-ամյա երեխայի հետ երթևեկելու ընթացքում անձրևել է, գնացքի որոշ պատուհաններից անձրևը ներս է լցվել, գնացքում եղել է շատ ցուրտ, ջեռուցումը միացված չի եղել։ 

«Կարծում ես, որ գնացքով ես երթևեկում, տաք կլինի, բայց ոնց որ դրսում կանգնած լինենք։ Խայտառակ ցուրտ է։ Չգիտեմ՝ ո՞ր տրամաբանությամբ են տաքացվում վագոնները, ուղևորներին մինիմում 18 աստիճան ջեռուցում ապահովելու համար։ Եթե առաջնորդվում ենք Երևանի ջերմաստիճանով, ապա մարզերի բնակիչները կշարունակեն սառչել դեռ մի ամիս էլ, որովհետև Երևանում դեռ տաք է։ Բայց վստահեցնում եմ, որ ԵՐԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԿՅԱՆՔ ԿԱ»,- մասնավորապես գրել է օգտատերը։

MediaHub-ը դիմեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանին՝ հասկանալու համար, թե ո՞րն է նման իրավիճակի պատճառը, որը ոչ կոմֆորտ է դարձնում քաղաքացիների տեղափոխումը.

«Չնայած նրան, որ ջեռուցման սեզոնը Հայաստանում մեկնարկում է նոյեմբերի կեսից, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում որոշում է ընդունվել ջեռուցել էլեկտրագնացքների վագոնները հոկտեմբերի կեսից, ինչը պայմանավորված է որոշ մարզերում ցածր ջերմաստիճանային ֆոնով»,- նշեց նա։

Իսկ ինչ վերաբերվում է պատուհանների մասին բողոքին, ապա վստահեցրեց, որ դրանք սարքին են, փակվում-բացվում են։

Էմմա Մարտիրոսյան

Send