Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թոքաբորբ և վիրուսներ երեխաների և մեծերի մոտ. ի՞նչ պատկեր է Հայաստանում

Blog Image

Վերջին օրերին MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ երեխաների մոտ, և ոչ միայն, ակտիվացել են սուր շնչառական վիրուսներն ու թոքաբորբը: 

Երեխաների ծնողները MediaHub-ին ահազանգում են, որ դպրոցներում բազմաթիվ բացականեր կան, պատճառը՝ վիրուսներն են, երեխաներն ունեն ջերմություն, սրտխառնոց և այլն:

Համաճարակային ի՞նչ վիճակ է այժմ Հայաստանում. MediaHub-ը փորձեց պարզել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

«2025թ․ 47-րդ շաբաթվա (17-23.11.2025թթ) ընթացքում ՀՀ-ում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն: 2025թ․ 47-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով պայմանավորված դիմել են 7205 պացիենտ, որից 80.8%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում: Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբերով պայմանավորված դիմել է 571 պացիենտ, որից 71․1%-ը կազմում են 0-18 տարեկանները»,- նշեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

MediaHub-ի հետ զյույցում կենտրոնից հավելեցին. «Սույն թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ ՀՀ բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացված է թվով 525 պացիենտ, որից 94․5%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացված է 288 պացիենտ, որից 63․2%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Սուր շնչառական վարակներով, ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված է 36 պացիենտ։ Հոսպիտալացվածներից  75%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում իրականացված հետազոտությունների  արդյունքում 20 նմուշում հայտնաբերվել է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը։ Այլ շնչառական վարակներից` 2 նմուշում հայտնաբերվել են ռինովիրուսի, 1 նմուշում՝ բոկավիրուսի, 1 նմուշում՝ ադենովիրուսի, 1 նմուշում՝ պարագրիպի և 1 նմուշում՝ համակցված բոկավիրուսի+ադենովիրուսի հարուցիչներ»։ 

Մարիաննա Արամյան

Send