Իջևանում պայթյուն է տեղի ունեցել, կա երկու վիրավոր, նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ այս մասին հայտնեց ՆԳՆ-ն։
Ըստ նախնական վարկածի` տարածքում աղբ է այրվել, ինչի հետևանքով էլ պայթյուն է տեղի ունեցել։
MediaHub-ը Առողջապահության նախարարությունից հետաքրքվեց, թե ի՞նչ վիճակում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները, որին ի պատասխան Առողջապահության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն ասաց՝ վիավորների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Էմմա Մարտիրոսյան
