Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունների քրեական գործի շրջանակներում 30-ից ավելի հասցեներում խուզարկություն է իրականացվում: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նշենք, որ նախաքննական մարմինը 4 օր առաջ խուզարկել է Մերձավան համայնքի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը։
Փարաքար համայնքի ընտրված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այս պահին կա կալանավորված 2 անձ։
Իրավապահները պնդում են, որ սպանությունը բացահայտված է, սակայն Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։
Էմմա Մարտիրոսյան