Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մակրոնի կինը հարկային կայքում գրանցված է եղել տղամարդու անունով․ մանրամասներ

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, հայտնաբերել է, որ երկրի հարկային կայքում գրանցված է եղել տղամարդու անունով և բողոք է ներկայացրել, հայտնել է առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար Տրիստան Բրոմի։

«Մադամ Մակրոնը, ինչպես շատ ֆրանսիացիներ, պատրաստվում է մուտք գործել հարկային կայքում իր անձնական էջ։ Նա մուտք է գործում և վերին աջ անկյունում տեսնում է, որ այնտեղ գրված է ոչ թե «Բրիջիտ Մակրոն», այլ «Ժան-Միշել, այսպես կոչված, Բրիջիթ Մակրոն», - ասել է նա BFMTV-ին՝ նշելով, որ սա լիակատար ցնցում է եղել նախագահի կնոջ համար։

Բրիջիտ Մակրոնը իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել՝ հետաքննություն անցկացնելու համար՝ պարզելու թե ով է սա արել։

Մակրոնի կնոջ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ քննիչներն արդեն «նույնականացրել են երկու անձի», սակայն մանրամասներ չի հայտնել։

Նախագահի կնոջ սեռական պատկանելիության հարցը բազմիցս դարձել է հրապարակումների թեմա։ Թեմայի նկատմամբ հետաքրքրությունը խթանվել է ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսի Բրիջիտ Մակրոնի մասին վավերագրական ֆիլմի շնորհիվ, որը նոր քննարկումների ալիք է բարձրացրել և նախագահական զույգին դրդել է դատի տալ նրան զրպարտության համար։

Լրագրողը պնդում էր, որ Ֆրանսիայի առաջին տիկինը ծնվել է որպես տղամարդ՝ Ժան-Միշել Տրոնյո անունով: Մակրոնները պահանջում են ատենակալների դատավարություն և վնասի փոխհատուցում: Նրանց փաստաբան Թոմ Քլերը հայտարարել է, որ նրանք պատրաստ են անձամբ մեկնել Միացյալ Նահանգներ՝ լսումներին մասնակցելու համար: Նա նաև նշել է, որ Մակրոնները պատրաստ են ԱՄՆ դատարանին ներկայացնել լուսանկարներ և «գիտական» ապացույցներ, որոնք հաստատում են, որ Բրիջիթը ծնվել է որպես կին:

Send