Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ընդամենը 18 լուսային տարի հեռավորության վրա հայտնաբերվել է բնակության համար պիտանի Սուպերերկիր

Blog Image

Ընդամենը 18 լուսային տարի հեռավորության վրա հայտնաբերվել է բնակության համար պիտանի Սուպերերկիր

Աստղագետները «Gliese 251» համակարգում հայտնաբերել են նոր Սուպերերկիր։

Այն բնակելի գոտում է, որտեղ մոլորակի մակերեսին կարող է գոյություն ունենալ հեղուկ ջուր։

«Gliese 251» համակարգը Երկրից ընդամենը 18 լուսային տարի հեռավորության վրա է, Երկվորյակների համաստեղությունում։ Դրա կենտրոնական աստղը կարմիր թզուկն է, որը հայտնի է նաև որպես «GJ 251» կամ «Wolf 294»։ Այնտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր «Gliese 251b» անունով մոլորակ, որի զանգվածը մոտավորապես 3.85 Երկրի զանգված է և աստղի շուրջ պտտվում է 14.2 օրում։

Իսկ արդեն հայտարարված «Gliese 251c»-ի զանգվածը մոտավորապես 3.84 Երկրի զանգված է, և նրա ուղեծիրը ջրի՝ հեղուկ վիճակում մնալու համար հարմար հեռավորության վրա է։ Այս մոլորակի վրա մեկ տարին տևում է 53.6 օր։

Հայտնագործությունը հնարավոր է դարձել Տեխասի Հոբբի-Էբերլի աստղադիտակում բարձր ճշգրտության սպեկտրոգրաֆ HPF-ի (բնակելի գոտու մոլորակների որոնիչ) շնորհիվ: Աստղագետ Փոլ Ռոբերտսոնի խոսքով՝ գտածոյի նշանակությունը կայանում է ոչ միայն մոլորակի, այլև Երկրին դրա համեմատաբար մոտ լինելու մեջ՝ գրեթե «հարևանությամբ» տիեզերական առումով: Սա այն դարձնում է պոտենցիալ բնակելիորեն ամենամոտ աշխարհներից մեկը:

Send