Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավային Հարոֆ գյուղում մեքենայի վրա է հարձակվել։
Հարձակման թիրախը եղել է «Հըզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան անդամ, երեկ սպանված Աբբաս Հասան Քարքիի ազգականը։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ նա «Հըզբոլլահ»-ի հարավային ճակատի լոգիստիկայի հրամանատարն է եղել, գրել են ԶԼՄ-ները։
Զոհը, ենթադրաբար, պատրաստվել է Քարքիի հուղարկավորությանը, որը պետք է տեղի ունենար նրա հայրենի Հարոֆ գյուղում։
