Սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Լիպարիտ Ե․-ի վարած «ԳԱԶ 53» մակնիշի և Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Բ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներից Դավիթ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել ավտոմեքենայում և խոտածածկույթում առաջացած կրակը, սակայն «Jeep Compass»-ը վերածվել է մոխրակույտի։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։