Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է անձրև, ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.09-04.10.2025թ.)

 

 

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ի գիշերը հնարավոր է անձրև։

 

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո ,հոկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 3- 6մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով,հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        31.0°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               4.1°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       18.0°C

Send