Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Nissan»-ը Գայի պողոտայում բախվել է ծառին, վարորդի ամուսինն ու 7-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Աղայանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է. Հ.-ն՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են: 
 

Send