Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աջապահյանի հետ կապված լրացուցիչ դատալսումներով կողմերի հետ պետք է քննարկվեն մի շարք հարցեր

Blog Image

Օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանը կայացրել է վերդիկտ:

Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը, հայտնել է պաշտպանների թիմը։

Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:

Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):

Դատական նիստը դռնբաց է:

Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Պաշտպանական կողմը սա որակում է  որպես քաղաքական հետապնդում։

Send