Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո՞ր գլխացավն է վտանգավոր․ բժիշկ Մյասնիկովի պարզաբանումները

Blog Image
Ուժեղ գլխացավը, որը չի թողնում մարդ քնի և ուղեկցվում է ջղաբանական ախտանիշներով, վտանգավոր է մարդու համար։ Այս տեղեկությունը «Ռոսիա -1» հեռուստաալիքի եթերում հայտնել է հայտնի բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Նրա խոսքով՝ եթե գլխացավի բռնկումները տեսողական խնդիրներ են առաջացնում, վերջույթները թմրում եմ, նաև ցավերն ուժեղանում են հազի ու դիրքը փոխելու ժամանակ, պետք է զգուշանալ։ Մյասնիկովը նշել է, որ նման ախտանիշներն են վկայում ուռուցքի հետևանքով բարձր ներգանգային ճնշման, նաև արյան զեղման կամ անևրիզմայի զարգացման մասին։ Մնացած դեպքերում գլխացավը չպետք է անհանգստացնի․ այն կարող է հոգնածության, քիչ քնելու կամ գլխի սխալ դիրքի հետևանք լինել։
Send