Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Պապիկյանի և Չիկովանիի առանձնազրույցը

Blog Image

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ 

Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

Հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Պապիկյանի և Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: 

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՊՆ

Send