Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պլանային դադարեցումներ․ հոկտեմբերի 23-ին գազ չի լինի մինչեւ երեկո

Blog Image

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Մ․ Չայլախյան, Գ․ Ջահուկյան, Վանի հերոսամարտի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա բնակավայրերի գազասպառողների, «Եղեգնուտ» ՍՊԸ-ի թռչնաֆաբրիկայի, «Մարգարյան և ընկերներ» ԱԳԼՃԿ-ի, «ՎԱՀԱԳՆԱՎ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և սեփականատեր Արմեն Արամյանի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազպրոմ Արմենիա

Send