Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում, տղամարդը 23-ամյա աղջկա պարանոցից քաշել, պոկել է վերջինիս վզնոցը և դիմել փախուստի. Shamshyan

Blog Image

SHAMSYNAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում քաղաքացուց գողություն են կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Աստղիկ Թ․-ն հայտնել է, որ քիչ առաջ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իր պարանոցից անհայտ անձը քաշել պոկելով գողացել է իր ոսկյա շղթան։

Տուժողը հայտնել է նաև, որ գողություն կատարողին ինքը հավանաբար ճանաչում է, քանի որ աշխատում է խանութում և իր հաճախորդն է եղել և իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Send