Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկը «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրի վավերացման մասին է։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ձևավորված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում նաև պարբերաբար կազմակերպվող երկկողմ բարձրաստիճան այցերը:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև կնքվել են մի քանի տասնյակ համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ:
Նշվում է նաև, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործում է առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողով, պարբերաբար անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև: Հայաստանը և Հնդկաստանը սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հնդկաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնայնությունների շարքում է:
«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացման կամ հաստատման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությամբ:
Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի նաև երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա լավագույն փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների, մոնիթորինգի իրականացման, ինչպես նաև կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարելագործման համար:
«Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյա շրջանակային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Փատսացի, դիվանագիտական հարաբերությունների զարգացմանն ուղիղ համեմատական է ՀՀ-ի վերաբերմունքը կատվազգիների նկատմամբ։
