Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երկու ընտանիքի Կառավարությունը բնակարան կնվիրի, ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ ընտանիքները

Blog Image

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է երկու ընտանիքների բնակելի տարածք նվիրելուն։ 

Ըստ ներկայացված նախագծի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Ղեկավարվելով Կարգի պահանջներով՝ Կոմիտեն նախապատրաստել է 2 բնակելի տարածքների բնակիչների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: 

Ընդհանուր հաշվով նախագծով առաջարկվում է 4 անձի  (2 ընտանիք)  նվիրել 2 բնակելի տարածք:

Նախագծի ցանկում ընդգրկվել են Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4 շենքի՝ բնակելի տարածքները: Նշենք, որ այդ բնակելի տները գտնվում են ճարտարագիտական քոլեջի նախկին հանրակացարանում։

Նարե Գնունի

Send