Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անդրանիկ Սիմոնյանն աշխատանքից ազատել է «Ալֆա» ջոկատի հրամանատարին

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեկ աշխատանքից ազատել է ԱԱԾ «Ալֆա» ջոկատի հրամանատար Արարատ Հովհաննիսյանին, որը 2021 թվականի փետրվարից այս պաշտոնն է զբաղեցնում։ 

Մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է Հովհաննիսյանի մասին՝ նշելով, որ նա ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորյալն է։ Ավելին, այս տարիների ընթացքում նա չի հրաժարվել կատարել ՔՊ-ի բոլոր հրամանները, անգամ եկեղեցու վրա հարձակման պլանի ժամանակ որևէ կերպ չի ընդդիմացել։ Թերևս սա է պատճառը, որ երկու ԱԱԾ տնօրեն փոխվեց, սակայն Հովհաննիսյանը շարունակեց մնալ իր պաշտոնին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակը փոխվել է, երբ Անդրանիկ Սիմոնյանն է նշանակվել պաշտոնի։ Նա որոշել է, որ պետք է ազատվի բոլոր հին կադրերից և ԱԱԾ-ում սեփական «հավատարիմների» շարքն ունենա։ Սակայն, որոշ ժամանակ նա ուղղակի չի կարողացել որևէ արդարացում գտնել Հովհաննիսյանից ազատվելու համար, քանի որ վերջինս միշտ հարմար է եղել Փաշինյանի իշխանությանը, պատրաստակամ ցանկացած քաղաքական պատվեր կատարելու։

«Բայց հիմա որպես պատճառ ներկայացվում ա էն, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը չի կարողանում լեզու գտնել Հովհաննիսյանի հետ։ Միասին աշխատել նրանց մոտ չի ստացվում, և այդ պատճառով Արարատ Հովհաննիսյանը պետք է հեռանա»,- պատմեց մեր աղբյուրը։

Այսպիսով, Անդրանիկ Սիմոնյանին հաջողվել է ևս մեկ «նախկին» կադրից ազատվել, որպեսզի կարողանա ԱԱԾ-ն յուրայիններով լցնել։

Նարե Գնունի

Send