Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, ինչը վերջին շրջանում անընդհատ կրկնվող երևույթ է։
MediaHub-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է կեսգիշերին։
«Ողջ տեխնիկական ուժը՝ ջրցաններ, բեռնատարներ, ինչպես նաև փրկարար ծառայությունը գիշերվանից աշխատում են, հիմնական մասը մարված է, մի փոքր հատված է մնացել, ու ծուխն է երևում, աշխատանքները ակտիվ տարվում են»,- նշեցին քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում սա 3-րդ դեպքն էր, երբ աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվում, որի հետևանով ամբողջ քաղաքը ծխով է պատվում։ Բժիշկների, փորձագետների կարծիքով՝ հրդեհը մի շարք առողջական խնդիրներ կարող է առաջացնել։
Մանրամասները՝ հաջորդիվ
Էմմա Մարտիրոսյան