Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է պատահել Ալեն Սիմոնյանին. նա «Նաիրի» ԲԿ է այցելել (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նրա մեքենաները կանգնած էին ԲԿ-ի մուտքի մոտ, շուրջբոլորն էլ թիկնապահներ էին։ 

Անհանգստանալով երկրի երկրորդ կամ երրորդ դեմքի առողջությամբ՝ MediaHub-ը որոշեց այցելել «Նաիրի» ԲԿ, որ պարզի՝ ինչ է տեղի ունեցել մեր երկրի՝ վերջին տարիների ամենաերիտասարդ և առույգ ԱԺ նախագահին, որը մի անգամ արդեն հասցրել էր հայտնվել այս նույն հիվանդանոցի վիրահատական սեղանին, քանի որ վազելիս ընկել և կոտրել էր թևը։ 

Բայց հիվանդանոցի շենքը հսկող անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին մոտենալ ԱԺ նախագահի մեքենաներին, իսկ անձամբ Ալեն Սիմոնյանի անվտանգության աշխատակիցներն էլ չասացին՝ ինչ է պատահել «շեֆին»։ Ուստի դիմեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակին՝ ճշտելու, թե ի՞նչ է պատահել պարոն Սիմոնյանին։ 

Նա խոստացավ ճշտել և հետ զանգահարել։ Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք, թե ինչու էր ԱԺ նախագահը հայտնվել «Նաիրի» հիվանդանոցում։ 

Վահե Մակարյան

 

Send