Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նարեկ Մկրտչյանի եղբոր հետ եղած տղամարդուն հայտնաբերե՞լ են

Blog Image

Նախօրեին Փարաքարում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի «հերոսներից» մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ Փարաքարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի եղբոր մոտ պարեկները թմրանյութ ու զենք էին հայտնաբերել։ Նա գիշերը եղել էր 01 WM 808 պետհամարանիշի, Maserati Levante մակնիշի մեքենայով, որը, ի դեպ, լրիվ այլ անձի անվամբ է հաշվառված, և երբ պարեկները կանգնեցրել էին տվյալ մեքենան, Նարեկ Մկրտչյանի եղբայրը ծնկին դրած պայուսակը անմիջապես տվել էր կողքի նստած տղամարդուն։ Պարեկներն իջեցրել էին մեքենայից Մկրտչյանի եղբորն ու սկսել խուզարկել, այդ պահին ուղևորը պայուսակը վերցրել էր ու փախել՝ ընթացքում ձեռքից գցելով այն։ 

Պարեկները վերցրել էին պայուսակն ու ներսում զենք հայտնաբերել։ Նարեկ Մկրտչյանի եղբոր գրպաններից էլ, ըստ նախնական տեղեկությունների, թմրանյութ էին հայտնաբերել։

Ոստիկանները Մկրտիչ Մկրտչյանին անմիջապես ձերբակալել են, իսկ կողքի ուղևորին դեռ փնտրում են։

Նարե Գնունի

Send