Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ե՞րբ տեղի կունենա ՀՀԿ համագումարը

Blog Image

Նախընտրական տարվան ընդառաջ կուսակցությունները ակտիվանում են, դիրքավորվում: Անբաժան ատրիբուտն էլ համագումարի անցկացումն է:

MediaHub-ը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցությունը համագումար կանցկացնի մինչև այս տարվա վերջ.

«Խոսքը հերթական համագումարի մասին է, բայց այս պահին դրա անցկացման հետ կապված որևէ հստակություն չկա: Այն տեղի կունենա մինչև տարեվերջ, ժամկետը որոշված չէ, անգամ կազմկոմիտեն դեռ չկա»,- ասաց մեր ՀՀԿ-ական աղբյուրը:

Նշենք, որ ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին: Ըստ այդմ, ենթադրելի է, որ այս տարի ևս համագումարը կանցկացվի նոյեմբերի վերջ կամ դեկտեմբերի սկզբին:

Նշենք նաև, որ քիչ առաջ մամուլը գրեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, այն փակ կլինի լրագրողների համար:

Send