Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տարրական հարցերի չի կարողացել պատասխանել. մանրամասներ՝ Նարեկ Զեյնալյանի ելույթից

Blog Image

Նախօրեին Առողջապահության նախարարությունում անցկացվում էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի ընտրության մրցույթը։ Երկու թեկնածու կար ինքնաառաջադրված, սակայն, նրանցից և ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ շեմը։

Նշենք, որ տնօրենի պաշտոնին հավակնողներից մեկը ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է եղել, որը վերջին ամիսներին այս ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն էր, և միևնույն ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախընտրելի թեկնածուն. Այդպես են խոսում թե՛ իշխանական շրջանակներում, թե՛ առողջապահության ոլորտի կուլուարներում: Իսկ տնօրենի պաշտոնի երկրորդ հավակնորդը Նարեկ Վանեսյանն էր, որը առողջապահության նախկին նախարար, ներկայիս սոցնախարար Արսեն Թորոսյանի սրտի թեկնածուն  է համարվում։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ Վանեսյանի ելույթն ավելի լավն է եղել, հանձնաժողովը նրան ավելի է հավանել, քան Զեյնալյանին։ Ասում են՝ երկու բառ չի կարողացել իրար կապել, բժշկական տերմինաբանությանը չի տիրապետել, ինչը մասնագիտական հանրույթին բավականին զարմացրել է՝ հաշվի առնելով թե՛ վերջին ամիսների աշխատանքը ԲԿ-ում, թե՛ վերջին տարիներինը՝ ԱԺ-ում, պրոֆիլային հանձնաժողովում: Բացի այդ, հանձնաժողովին դուր չի եկել նրա ինքնավստահ վիճակը. կիսաթիկնած դիրքով է եղել, իրեն «կինոյի տղայի» դերում զգացել։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ թեև Զեյնալյանն ակնհայտ վատ ելույթ է ունեցել, ու հանձնաժողովը շատ ուզելու դեպքում էլ չէր կարող նրան անցկացնել, հրահանգ է եղել Վանեսյանին ևս չանցկացնել։ Դրա համար հանձնաժողովը փորձել է «գոտկատեղից ներքև» հարված հասցնել. սկսել են քովիդի շրջանում Վանեսյանի քայլերից կառչել՝ հարց հնչեցնելով, թե ինչո՞ւ է համաճարակի ժամանակ ինքը դիմում գրել ու դուրս եկել քովիդի կենտրոնից, որին ի պատասխան Նարեկ Վանեսյանը նշել է՝ 140 օր տուն չի գնացել, մոտը սպառում է եղել,  բացի այդ ֆինանսավորում չի եղել։ Այս պատասխանով էլ նեղն են գցել թեկնածունին, ասելով, թե այս դեպքում կասկած կա, որ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից էլ ինքը կգնա, եթե ֆինանսավորում չլինի։ Այդպես, կեսկատակ-կեսլուրջ Վանեսյանին ասել են՝ «գնա, դասախոսություններդ կարդա»։ Նարեկ Զեյնալյանին էլ ասել են՝ տպավորություն է, որ այս փուլում ինքը չի պատկերացնում, թե ինչպես պետք է զարգացնել ԲԿ-ն։

Արդյունքում՝ Նարեկ Զեյնալյանը շարունակում է մնալ ԲԿ-ի տնօրենի ԺՊ, չնայած, որ տարրական հարցերի չի կարողացել պատասխանել։ Առջևում էլ նոր մրցույթ է սպասվում...

Նարե Գնունի

Send