Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ես ո՛չ նախկինների հետ գործ ունեմ, ո՛չ ներկաների, էնքան սրտովս չի, որ էլ տեղ չկա մեկնաբանելու․ Ալիկ Սարգսյան

Blog Image

Մերձավանում տեղի ունեցածը Հայաստանում վերջին տարիներին տիրող բեսպրեդելի և իրավական ամենաթողության հերթական ցցուն դրսևորումն է։ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը այդ ամենաթողության և «խուժանապետության» հերթական զոհերից մեկն է։ 

Ու այսքանից հետո դեռ ՔՊ-ական իշխանավորները խոսում են նախկինների օրոք տեղի ունեցած սպանությունների, քաղաքական հետապնդումների և բեսպրեդելի մասին։ 

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում բավականին վրոդովված արձագանքեց կատարվածին։ Ուժային կառույցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, դեռ մեր հարցը չլսած, անմիջապես ասաց․  «Մեկնաբանություն չունեմ, չեմ կարա արդեն մեկնաբանեմ, իմ մոտ արդեն փակվել ա մեկնաբանության էջը, ստեղ բան չկա, որ մեկնաբանեմ։ Սառել ա, մոտս փակվել ա արդեն, մեկնաբանություն չկա, ապշած եմ ուղղակի»։

Նա նշեց, որ այնքան հիմար վիճակ է ստեղծվել Հայաստանում, որ չգիտի՝ ինչ մեկնաբանի․ «Ոնց որ ասես՝ «ճանճ» ու ասես՝ «մի հատ մեկնաբանի ճանճին»»։ 

Մեր դիտարկմանը, թե այս իշխանություններն անընդհատ կրկնում են, թե նախկինների ժամանակ ավելի վատ էր, նախկինների օրոք էին աջ ու ձախ սպանում իրար, նախկին ոստիկանապետն ասաց․  «Ես ո՛չ նախկինների հետ գործ ունեմ, ո՛չ ներկաների, մեկնաբանություն չկա։ Նախկինների ժամանակ եղել ա էն, ինչ եղել ա, հիմա էլ լինում ա էն, ինչ որ հիմա կատարվում ա, կյանքը ցույց կտա․․․ Աստված չանի, չնայած, որ ցույց տա»։ 

Ապա նորից նշեց, որ այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ չգիտի՝ ինչ մեկնաբանի․ 
«Էնքան սրտովս չի, որ էլ տեղ չկա մեկնաբանելու»,- ասաց նա և դադարեցրեց զրույցը։ 

Վահե Մակարյան

Send