Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՆԳՆ-ից հաստատում են. ի՞նչ է կատարվել Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի տարածքում

Blog Image

Քիչ առաջ լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս գիշեր զենքով ռազբորկա ու կրակոցներ են հնչել նաեւ Նոր Նորքի 107 մանկապարտեզի բակում,  մանկապարտեզի վրա անգամ կրակոցի հետք կա: Տեղում ոստիկաններ են աշխատում:

MediaHub-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին այն, որ մանկապարտեզներից մեկի տարածքում իրավապահներն այս պահին գործողություններ են իրականացնում, բայց կրակոցի մասին չշտապեցին նշել:

«Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի տնօրենն ահազանգել է օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նկատել է մանկապարտեզի  ապակիներից մեկը կոտրված է: Դեպքի վայր են մեկնել Երևանի քրեական ոստիկանության  ծառայողները, Նոր Նորքի համայնքային ծառայողները: Այս պահին մանկապարտեզի ապակիներից մեկի կոտրվելու հանգամանքները, պատճառները պարզվում են»,- հայտնեցին ՆԳՆ-ից:

Շարունակում ենք հետևել զարգացումներին:

Էմմա Մարտիրոսյան

Send