Այսօր Իրանում նշվել է ԱՄՆ դեսպանատան գրավման տարեդարձը։
1979 թվականի նոյեմբերի 4-ին Այաթոլլահ Ալի Խոմեյնիին աջակցող ուսանողների մի խումբ ներխուժել էր դեսպանատան շենք ու պատանդ վերցրել 66 ամերիկացի դիվանագետի։
66 պատանդներից 52-ը ազատ էին արձակվել ընդամենը 444 օր անց՝ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը (1981 թվականի հունվարի 20) բանակցություններից հետո։
Այս իրադարձությունները տեղի էին ունեցել Իսլամական հեղափոխության ֆոնին ու դարձել Իրանում ամերիկյան ազդեցությանը դիմադրության խորհրդանիշ։
Բացի այդ, Թեհրանում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «դատավարությունը»։ Նրանք «դատապարտվել» են մահապատժի։
