ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը, եթե մահմեդական Զոհրան Մամդանին դառնա քաղաքապետ։
Թրամփը նշել է, որ կկրճատի Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե «կոմունիստ Զոհրան Մամդանին հաղթի քաղաքապետի ընտրություններում, և կոչ է արել քվեարկել Էնդրյու Կուոմոյի օգտին»։
«Անկախ նրանից, թե ձեզ դուր է գալիս Էնդրյու Կուոմոն անձամբ, թե ոչ, դուք, ըստ էության, այլընտրանք չունեք։ Դուք պետք է քվեարկեք նրա օգտին և հույս ունենաք, որ նա հիանալի աշխատանք կկատարի։
Կոմունիստի (Մամդանիի) ղեկին իրավիճակը կարող է միայն վատթարանալ, և ես՝ որպես նախագահ, մտադրություն չունեմ լավ փողը վատի հետևից վատնելու։ Իմ պարտականությունն է կառավարել այս երկիրը, և ես խորապես համոզված եմ, որ Նյու Յորքը կդառնա լիակատար տնտեսական և սոցիալական մղձավանջ, եթե Մամդանին հաղթի», - գրել է Թրամփը։
