84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին։
Քաղաքական գործիչը մահացել է թոքաբորբի և սրտի հիվանդության բարդությունների պատճառով։
Չեյնին 46-րդ փոխնախագահն է եղել 2001-ից 2009 թվականներին՝ երկու ժամկետով պաշտոնավարելով Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի օրոք։
Չեյնին եղել է Հանրապետական կուսակցության պահպանողական թևից, բայց քննադատել է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին։
CNN-ը նրան անվանել է «ամերիկյան քաղաքականության ամենաազդեցիկ և հակասական դեմքերից մեկը»։
