Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ անեմ, հելնեմ-բողոքե՞մ, չի անցնում․ ծաղկի արտահանմամբ զբաղվողների մոտ անորոշությունը շարունակվում է

Blog Image

Արդեն  մեկ ամիս տևող կոլապսը ծաղկի արտահանման շուկայում մեծ խոչընդոտների առաջ է կանգնեցրել մի շարք քաղաքացիների, որի արդյունքում էլ նրանք միլիոնների վնասներ են կրել ու կրում։

Օրեր շարունակ համացանցում հրապարակվում են տեսանյութեր, թե ինչպես են քաղաքացիները հուսահատության ֆոնին իրենց ձեռքով թափում կամ վառում ծաղիկները։

«Մինչև ստուգումներն անեն վերջացնեն՝ տարվա վերջ արդեն 20 մլն-ը կթափենք կգնա։ Արդեն 4 մլն-ի վնասվել ենք, մինչև տարվա վերջ հաստատ 20 կդառնա»,- MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգություններով կիսվեց տնտեսվարողներից մեկը։

Նրա խոսքով՝ իրենց հետ կապ չեն հաստատել, ստուգումների մասին ոչինչ չեն տեղեկացրել։ Իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։

«Ի՞նչ անեմ ես, հելնեմ-բողոքե՞մ՝ չի անցնում, ինչ էլ անեմ, մեկ ա, չի անցնում»,- հուսահատված նշեց մեր զրուցակիցն, ով արդեն, 20 տարի է, զբաղվում է այս գործով ու իր իսկ խոսքով՝ այդքան տարիների ընթացքում նման իրավիճակի հետ դեռ չէր առնչվել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա, որի արդյունքում տնտեսվարողները չեն կարողանում արտահանել ծաղիկները։ ՍԱՏՄ-ից հայտնել են, թե առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

Էմմա Մարտիրոսյան

Send