Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիան ներդնում է 10-ամսյա կամավոր զինվորական ծառայություն․ Le Figaro

Blog Image

Հրապարակման համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է առաջիկա օրերին հայտարարել երկրում կամավոր զինվորական ծառայության ներդրման մասին, գրել է «Le Figaro»-ն։

Ծրագրի տարբեր սցենարներ ենթադրում են տարեկան 10,000-ից մինչև 50,000 մարդու զորահավաք։ Այս կամավոր ծառայությունը կտևի 10 ամիս ու դրա համար կվճարվի մի քանի հարյուր եվրո։

Ֆրանսիայի զինված ուժերում կա մոտավորապես 200,000 ակտիվ անձնակազմ և 47,000 պահեստազորային։ Կանխատեսում կա, որ այս թվերը մինչև 2030 թվականը կաճեն համապատասխանաբար մինչև 210,000 և 80,000: Բանակի շտաբի պետ, գեներալ Պիեռ Շիլի կողմից այս ամռանը կատարված գնահատականների համաձայն՝ տարիքային խմբի մի մասի կամավոր զորահավաքը կարող է բավարարել «զանգվածային կուտակումը», որն անհրաժեշտ է երկարատև հակամարտություն շարունակելու համար:

Send