Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի հարցով ամերիկյան պլանի աշխատանքային տարբերակում փոփոխություններ են եղել

Blog Image

Ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներն ամերիկյան 28 կետանոց խաղաղության պլանի փոփոխություններ են քննարկել ժնեւյան հանդիպումից առաջ, «The New York Times»-ին ասել է բանակցությունների մասին տեղեկացված արևմտյան պաշտոնյան։

Ըստ պաշտոնյայի՝ ներկայիս աշխատանքային պլանը տարբերվում է Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի կողմից նոյեմբերի 20-ին հրապարակված տարբերակից։

Ավելի ուշ Սպիտակ տունը հաստատել է այս տեղեկությունը։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ժնեւում կայացած բանակցությունները «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, և որ հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի։ Վերջինն էլ, ըստ ամերիկյան կողմի, «ամբողջությամբ կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու կնպաստի արդար խաղաղությանը»։

Վաշինգտոնի և Կիեւի պատվիրակությունները հանդիպել են Ժնեւում՝ նոյեմբերի 23-ին խաղաղության կարգավորման շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Axios-ի տվյալներով՝ հանդիպումը «լարված» է եղել, Վաշինգտոնի պաշտոնյաները մեղադրել են ուկրաինական կողմին ԱՄՆ խաղաղության պլանի «բացասական մանրամասներն» արտահոսելու համար։ Սակայն ԱՄՆ-ն և Ուկրաինան ավելի ուշ հայտարարել են առաջընթացի և «թարմացված ու բարելավված խաղաղության շրջանակի» մշակման մասին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս հանդիպումն անվանել է «ամենաարդյունավետը և իմաստալին»։

Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքը կարգավորման վրա ու պահպանել կապը Եվրոպական միության հետ։ Ժնեւում Վաշինգտոնի և Կիեւի պատվիրակությունները հանդիպել են նաև ԵՄ ներկայացուցիչների հետ։

Send