Պակիստանի դաշնային ոստիկանության գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ահաբեկիչություն, որի հետևանքով զոհեր կան, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։
Պակիստանի Փեշավար քաղաքում Դաշնային ոստիկանության գլխավոր գրասենյակը ենթարկվել է ինքնասպան-ահաբեկչի հարձակմանը։ Նախնական տվյալներով՝ համալիրում գործարկվել են մի քանի պայթուցիկ սարքեր, հարձակման հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ։ Պայթյուններից հետո լսվել են նաև կրակոցներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Դաշնային ոստիկանության գլխավոր գրասենյակը տեղակայված է խիտ բնակեցված տարածքում՝ ռազմական ճամբարից ոչ հեռու։
