Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց Միջազգային

Խոշոր անտառային հրդեհ Վրաստանում, 3 ուղղաթիռ և 200 հրշեջ մասնակցել են շիջման աշխատանքներին (տեսանյութ)

Blog Image

Վրաստանի արևմուտքում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել։

3 ուղղաթիռ և 200 հրշեջ մասնակցել են շիջման աշխատանքներին։ 

Երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Բաղդատիի խառը անտառում, Խան գյուղի մոտ։ Դեպքի վայրում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ, և հրդեհի բնակեցված տարածքներ տարածվելու վտանգ չկա։

«Հաջորդ շաբաթ սպասվում է չոր եղանակ, որը կմեծացնի անտառային և դաշտային հրդեհների առաջացման ռիսկը։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս խուսափել գյուղատնտեսական հողերում, անտառների և դաշտերի մոտ կրակ վառելուց և աննկատ չթողնել կրակի օջախները», - զգուշացրել է ծառայությունը։

Send