Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե իշխանափոխությունց հետո ՔՊ-ական մետաստազները չվերացվեն, ապա անպայման ծնվելու է նոր Նիկոլ. քարոզչությունը պետք է լինի օրակարգային խնդիր

Blog Image

Անկախ նրանից թե երբ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ազդարարած «հոգևոր հավաքը», կամ առհասարակ տեղի կունենա, թե՝ ոչ, անկախ նրանից, թե որքանով նա կհաջողի իր այս հերթական ազգադավ նախաձեռնությունը ավարտին հասցնելու գործում, այնուամենայնիվ ցավալիորեն պետք է փաստել, որ նրան արդեն իսկ հաջողվել է մեծագույն հարված հասցնել ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությանը, այլև սասանել բարոյականության այն նորմերը, որի վրա խարխսված է հասարակությունը։ Այսուհետ յուրաքանչյուր ոչնչություն, անկենսագիր ցանկացած ոք, որևէ արժեհամակարգ չկրող ու ոչինչ չստեղծած մեկը, որի միակ ձեռքբերումը անկախ իրենից խորհրդարանում կամ ինչ-որ պաշտոնի հայտնվելն է, կարող է իրեն թույլ տալ հրապարակավ վիրավորել Վեհափառին կամ հոգևորականներին, նրանց հայհոյել, կոչել ավազանի անունով ու իրենց սողացող կարգավիճակից նրանց բարձր կարգավիճակի մասին դատողություններ անել։ Ընդ որում, դա ոչ մի կապ չունի ո’չ ժողովրդավարության, ո’չ մարդու իրավունքների, ո’չ էլ խոսքի ազատության հետ։ Ոմանք խոսքի ազատությունն ասոցացնում են գարշահոտ բերանն ափռ-ցփռ բացելով, իսկ ժողովրդավարությունը՝ սանձարձակության հետ։

Փաշինյանը օժտված է առանձնահատուկ «հանճարով»՝ արթնացնել ոմանց մեջ քնած ստոր կրքերը, ջրի երես հանել ոմանց ապականված էությունը, որն այնքան խնամքվ թաքցնում էին։ Այլևս կեղծ է այն թեզը, որ շատ ՔՊ-ականներ գերի են Նիկոլ Փաշինյանի ձեռքին ու հնարավորության դեպքում սիրով կազատվեին նրանից։ Վաղուց են հատված բոլոր կարմիր գծերն ու վաղուց է ջրբաժանը քաշված։ Նա, ով պետք է հեռանար Նիկոլ Փաշինյանից, արդեն հեռացել է, իսկ մնացյալները գտնվում են այդ «թիմում» ոչ թե գերության պատճառով, այլ պարզապես դա է իրենց իրական տեղը։ Իհարկե նրանց «գերի» անվանելը կարող է որոշակի քաղաքական մեսիջ պարունակել, ավելի շուտ կարող էր, բայց կա մի սահման, որը հատելուց հետո մարդն այլևս հետդարձի ճանապարհ չունի, միանգամայն հակառակը՝ գիտակցված նա ավելի է խորանում այդ ճահճում։ Օրինակ երբ դավաճանը գիտակցում է իր դավաճանության ողջ ողբերգական հետևանքները, նա որպես կանոն ոչ թե զղջում է, այլ գնում է մինչև վերջ։ Բարոյապես աղտոտված մարդկանց մեծամասնությունը ոչ թե զղջում է, այլ էլ ավելի խորն է թաղվում։ Իրենց անկումն անկասելի դարձնելը յուրովի ինքնամխիթարանք է, ինքնարդարացում։

Բնականաբար շատ հնարավոր է, որ իրոք մի շարք ՔՊ-ականներ ցանկանան ազատվել Նիկոլ Փաշինյանից, բայց ոչ թե ազգային արժեքները վերականգնելու, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հարձակումները դադարեցնելու, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայանպաստ դիրքերի վրա բերելու, այլ պարզապես իրենց անհիմն քաղաքական ամբիցիաներն առավել ռեալիզացնելու կամ նոր իշխանության դեպքում իրենց տեղն ամրագրելու համար։

Իհարկե ցանկացած մարդ սխալվելու իրավունք ունի, բայց երբ այդ սխալներն ունենում են գիտակցված, համակարգված ու նպատակաուղղված բնույթ, ապա նման սխալները ներման ենթակա չեն։ Հնարավոր իշխանափոխությունից հետո այդ ընթացքին տրված ոչ մի ՔՊ-ական այլևս երբեք չպետք է իրավունք ունենա զբաղեցնել որևէ պաշտոն ու հիմարություն են այն ձևակերպումները, որ «արհեստավարժ» մարդկանց ներուժը պետք է օգտագործել հանուն պետության։ Առնվազն ծիծաղելի կլինի, որ ոմանք հայտարարեն, կներեք՝ սխալվեցինք Արցախը հանձնելով ու օժանդակելով արցախցիների տնավեր լինելուն, սխալվեցինք նրանց հանդեպ ատելություն գեներացնելով, սխալվեցինք Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելով, սխալվեցինք «Զանգեզուրի միջանցքը» տրամադրելով, սխալվեցինք ազգային արժեքները տրորելով, սխալվեցինք վեհափառին հայհոյելով, սխալվեցինք արքեպիսկոպոսներին ահաբեկիչ անվանելով։ 

Սրանք իրականում սխալներ չեն, այլ հստակ քաղաքականություն, հետևաբար այդ գործընթացի բոլոր դերակատարներին պետք է տրվի քաղաքական գնահատական ու նրանք պետք է կրեն այդ գնահատականի հետևանքները, քանի որ քաղաքական գնահատականը սոսկ դեկլարատիվ հայտարարություն չէ։

Բացի այդ, իշխանափոխությունից հետո նոր Կառավարության օրակարգային թիվ մեկ հարցը պետք է լինի քարոզչությունը, որոնք միտված կլինեն այս իշխանությունների տարածած մետաստազների վերացմանը, հակառակ դեպքում այդ մետաստազներն անպայման կծնեն նոր Նիկոլ ու մենք նորից կհայտնվենք նույն շրջապույտի մեջ։

Կարեն Կարապետյան

Send