2-րդ տիպի շաքարային դիաբետը զարգանում է տարիների ընթացքում, ասել է դեղագործ Շինա Բագգան «Mirror»-ին տված հարցազրույցում:
Բագգան նշել է, որ նախադիաբետը վիճակ է, որի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից բարձր է, բայց ոչ բավականաչափ բարձր 2-րդ տիպի շաքարային դիաբետի համար:
Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում, եթե չփոխեք ձեր կենսակերպը, նախադիաբետը կարող է վերածվել շաքարային դիաբետի: Հիվանդության զարգացումը կանխելու համար մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին:
Նա նախադիաբետի մասին ազդարարող առաջին ախտանիշը անվանել է անտարբերության և ծայրահեղ հոգնածության զգացում:
Բացի այդ, ըստ մասնագետի, մարդը կարող է նկատել, որ ավելի հաճախ է միզում, նիհարում առանց ջանքերի, ունի վատ տեսողություն և անընդհատ ծարավ է զգում: Կրկնվող կանդիդոզը նույնպես այս վիճակի նշաններ են: Բագգան նաև խորհուրդ է տվել ստուգել, եթե կտրվածքները ավելի դանդաղ են լավանում: