Գրեթե մեկ տարի առաջ Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» ընկերության էլեկտրոնիկայի պահեստում խոշոր հրդեհ էր բռնկվել։
Հիշեցնենք, անցած տարվա հոկտեմբերի 7-ին պահեստում բռնկված խոշոր հրդեհը ընկերությանը շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառել։
Ի՞նչ նորություն կա մեկ տարի անց: MediaHub-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, նշանակվել են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունը դեռևս չի ստացվել։
«Սպասում ենք փորձաքննությունների պատասխանին, մեղադրյալի կարգավիճակով անձ դեռ չկա»,- հավելեց Ավդալյանը։
Նշենք, որ կատարվածի տարբեր վարկածներ են շրջանառվում՝ մրցակիցների նախանձախնդրութուն, դիտավորություն, ընկերության սեփականատիրոջ կողմից մտածված կերպով հրդեհում՝ մի շարք խնդիրներից խուսափելու համար, անվտանգության պայմանների կոպիտ խախտում և այլն, սակայն որևէ հստակություն ահա մեկ տարի է գործում չկա և այն, կարծես, մոռացության մատնված լինի:
Հիշեցնենք նաև, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Էմմա Մարտիրոսյան