Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում մոտեցող «Ռագասա» կոչված գերհզոր թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 1 միլիոն 44 հազար մարդ։
Ըստ աղբյուրի՝ մարզային իշխանությունները սեպտեմբերի 23-ին հայտարարել են թայֆունի մոտենալու պատճառով արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր մակարդակի մասին, որի արդյունքում դադարեցվել են դպրոցների, բիզնեսների և հասարակական տրանսպորտի գործունեությունը:
Շենչժեն քաղաքում տարհանվում է ամենախոցելի հատվածներում բնակվող 400 հազար մարդ:
«Գուանդուն նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ ամբողջ նահանգում նախապես տարհանվել է 1 մլն 44 հազար 215 մարդ», - հաղորդել է հեռուստաալիքը:
Գերհզոր թայֆունը, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 24-25-ին կհասնի Հայնան կղզուն, Գուանդուն նահանգին, Գուանսի Չժուան ինքնավար շրջանին, Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջաններին, ինչպես նաև Յուննան նահանգին: Օդերևութաբանները կանխատեսում են փոթորիկներ, ուժեղ անձրևներ և ջրհեղեղներ: