Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոսկվան՝ ուկրաինական անօդաչուների թիրախում․ օդանավակայանները ստիպված են փոփոխել իր թռիչքների ժամանակացույցը

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Մոսկվային հարձակված ևս մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են վթարի վայրում, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ավելի վաղ Սոբյանինը հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Մոսկվային հարձակված 11 անօդաչու թռչող սարքեր։

«Ոչնչացվել է Մոսկվա թռչող ևս մեկ թշնամական անօդաչու թռչող սարք։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են վթարի վայրում», - գրել է քաղաքապետը Max հարթակի իր ալիքում։

«Աէրոֆլոտ»-ը փոխում է իր չվացուցակը Շերեմետևո օդանավակայանում երկուշաբթի երեկոյան թռիչքների սահմանափակումների ներդրման պատճառով, հայտարարել է ավիափոխադրողը։

«Սեպտեմբերի 22-ի երեկոյան Շերեմետևո օդանավակայանում մեկնումների և ժամանումների ժամանակավոր սահմանափակումների ներդրման պատճառով «Աէրոֆլոտ»-ը ստիպված է փոխել իր չվացուցակը՝ վերափոխելով մեկնումները և չեղարկելով որոշ չվերթներ», - ասվում է հայտարարության մեջ։

Send