Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանի համար կարևոր չէ՝ ով կլինի մահացողը, կարևորն «Իրական Հայաստան» բառակապակցությունն օգտագործելու առիթն է

Blog Image

Գորկին ասում է. «Եթե մարդուն անդադար ասեն, որ ինքը խոզ է, ի վերջո կսկսի խոզի պես խռնչալ»։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը դժվար ծանոթ լինի Գորկու խոսքերին, բայց նա առաջնորդվում է հենց նույն տրամաբանությամբ, ու ամենևին պատահական չէ, որ յուրաքանչյուր առիթի դեպքում նա անպայման օգտագործում է «Իրական Հայաստան» բառակապակցությունը, նույնիսկ, եթե դրա անհրաժեշտությունը չկա։

 

«Վարդավառն «Իրական Հայաստանի» ամենատոնն է․․․»։ Այս տողերով է Նիկոլ Փաշինյանը սկսում իր շնորհավորանքը Վարդավառի տոնի կապակցությամբ։ Եթե մի պահ հետևենք Փաշինյանի հակազգային բաժանմանը, այն է՝ «Պատմական» ու «Իրական» Հայաստանների կեղծ հակադրմանը, ապա Վարդավառը ավելի շատ պետք է համապատասխաներ «Պատմական» Հայաստանին, քան «Իրական»։ Հետևաբար ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն «անտեղի» օգտագործում «Իրական Հայաստան» տխմարաբանությունը, եթե կարելի էր պարզապես նշել Հայաստան։

 

Սակայն դա միայն առաջին հայացքից է «անտեղի», իսկ իրականում նա օտագործում է արևմտյան քաղաքական փիառ տեխնոլոգիա, ըստ որի, նույն բանը պետք է այնքան կրկնել, մինչև այն ակամայից արմատավորվի մարդկանց գիտակցության մեջ։

 

Ուստի, ամենևին պետք չէ զարմանալ, եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մարդկանց ծննդյան շնորհավորանքներն ու մահախոսականները սկսի «Իրական Հայաստան»-ով։

 

Ենթադրենք՝ ինչ-որ երգիչ, դերասան Ռիչարդ Մադլենյանին շնորհավորի այսպես․ «Սիրելի՛ Ռիչարդ, քո ծնունդը մեծագույն նվեր էր «Իրական Հայաստանին», որովհետև դու «այստեղ հաց, այստեց կաց» գաղափարախոսության արժանի կրողն ես։ Դու ապացուցեցիր, որ մեզ պետք չեն ազգային երազանքներ ու նպատակներ, ազգային արժեքներ ու պատմական հիշողություն։ Մեր կատարյալ երջանկության համար պետք է միայն պատասխան զանգ՝ ՀԷՑ-ից, նույնիսկ, եթե զանգողը լինի ադրբեջանցի»։

 

Իսկ եթե մի օր իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը հեռանա կյանքից, ապա Փաշինյանի մահախոսականը, ամենայն հավանականությամբ, կլինի այսպես․ «Հարգելի՛ Վիգեն, ես չգիտեմ՝ ինչպիսի քանդակագործ էիր դու, բայց որ պալատական հրաշալի սազանդար էիր, դա անխոս։ Քո մահը մեծագույն կորուստ էր «Իրական Հայաստանի համար», որովհետև այլևս «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում ոչ ոք չի կարող քեզնից լավ ուսուցանել «քծնելու արվեստը»»։

 

Հետևաբար, եթե չենք ցանկանում, որ «Իրական Հայաստանն» ակամայից  նստի մարդկանց գիտակցության մեջ ու դրանով Նիկոլ Փաշինյանը հասնի իր նպատակին, մենք առանց հոգնելու պետք է մատնանշենք դրա ազգուրաց ու կործանարար հետևանքները։

 

Կարեն Կարապետյան

Send