Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է լինել 2 շաբաթից | ՌԴ նախագային դուր չի եկել Կիեւին «Տոմահավկ» մատակարարելու գաղափարը

Blog Image

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ ընդամենը երկու շաբաթից․ Հունգարիայում արդեն ստեղծվել է կազմակերպչական կոմիտե՝ այցերը նախապատրաստելու համար, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «կփորձեն լուծել մնացած հարցերը մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հետո՝ մեկ շաբաթ անց, նրանք կկարողանան գալ այստեղ՝ Բուդապեշտ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Տոմահավկ» հրթիռների թեման բարձրացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։

Նրա խոսքով՝ Պուտինին դուր չի եկել դրանք Ուկրաինային մատակարարելու գաղափարը, և որ համակարգն արդյունավետ զենք է։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Կիեւին «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հարցը կքննարկվի Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջիկա հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով այս հեռախոսազրույցը։


 

Send