Ահաբեկչական հարձակում է եղել Պակիստանում։ Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի սահմանի մոտ՝ Հյուսիսային Վազիրիստան շրջանում։ Մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ռազմական ֆորտի վրա ու սպանել 7 զինվորականի։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբների մասնաճյուղ հանդիսացող «Ջեյշ ալ-Ֆուրսան Մուհամմադ» զինված իսլամիստական խմբավորումը: Մոտ 12 զինյալ փորձել է ներխուժել ռազմական օբյեկտ: Նրանցից վեցը սպանվել են, և հարձակվողների և անվտանգության ուժերի միջև փոխհրաձգություն է եղել, գրել են ԶԼՄ-ները։
