Պերուի մայրաքաղաք Լիմայում արտակարգ դրություն է հայտարարվել։
Պատճառը զանգվածային բողոքի ցույցերն են։ Մասնակիցները պահանջում են նախագահ Խոսե Խերիի հրաժարականը։
Փողոցներ են դուրս եկել ավելի քան 100,000 մարդ։ Նրանք դժգոհում են կենսաթոշակային բարեփոխումներից, կոռուպցիայից և հանցագործության աճից։ Կոնգրեսի շենքի մոտ բախումներ են եղել, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ցուցարարները պատասխանել են քարերով և հրավառությամբ։ Պաշտոնական տվյալներով՝ առնվազն 1 մարդ մահացել է, 122-ը՝ վիրավորվել, 11-ը՝ ձերբակալվել։
