ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին փորձում է բլեֆ անել՝ Կիեւ համար Ռուսաստանի հետ ավելի բարենպաստ խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակով, գրել է բրիտանական «The Times» թերթը։
Ըստ թերթի՝ Զելենսկին ներկայումս անբարենպաստ դիրքում է։
Նոյեմբերի 20-ին ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել էր Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը։ Ըստ «Financial Times»-ի՝ ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են փաստաթուղթը և այն անընդունելի են համարում առանց փոփոխությունների։ Իսկ Վաշինգտոնն ակնկալում է, որ Զելենսկին այն կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։ Ծրագիրը ներառում է ՆԱՏՕ-ից դուրս գալը, նոր սահմաններ, բուֆերային գոտի, Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումներ և սառեցված ռուսական ակտիվների օգտագործում։
