Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ավելի քան 300 ուղևորներ մի քանի ժամ սպասել են ուղեբեռի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում (տեսանյութ)

Blog Image

Ավելի քան 300 ուղևորներ, մի քանի ժամ է, սպասում են իրենց ուղեբեռին Մոսկվայի «Դոմոդեդովոօ օդանավակայանում, գրել է «Բազա» տելեգրամյան ալիքը։

Առնվազն 3 չվերթներ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք են ժամանել առանց իրենց ճամպրուկների։

Մարդիկ ստիպված են եղել ավելի քան 4 ժամ հերթ կանգնել՝ հաշվետվություն ներկայացնելու համար։ Նրանք չեն կարող մեկնել, քանի որ դա կհանգեցնի մաքսային անցմանն ու նրանց թույլ չեն տա վերադառնալ։ Ուղևորները նշել են, որ շատերն արդեն բաց են թողել իրենց միացման չվերթները և կորցրել գումար։ 

Խնդիրը ազդել է Շարժայից Մոսկվա ժամանած «Air Arabia» ընկերության երեք չվերթների վրա։ Օդանավակայանը բացատրել է, որ մեկնման կետում մոտ 1.5 տոննա ուղեբեռ չի բեռնաթափվել։

Send