Միգրացիայի դեմ պայքարի լայնածավալ «Անլեգալ-2025» գործողությունն ավարտվել է 19 հազարից ավելի օտարերկրացիների արտաքսմամբ և հազարավոր քրեական գործերի հարուցմամբ, հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Գործողությունն անցկացվել է ՆԳՆ-ի, ՌԴ Անվտանանգության դաշնային ծառայության և Ռոսֆինմոնիթորինգի կողմից, նշել է Վոլկը իր տելեգրամյան ալիքում։
Բացահայտվել է միգրացիոն օրենսդրության 128 հազարից ավելի խախտում։ Դրանցից ավելի քան 100 հազարը վերաբերել են օտարերկրացիների մուտքի, ելքի, տարանցման և կեցության կանոններին, իսկ ավելի քան 28 հազարը՝ օտարերկրացիների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու կարգին։ Երկրի սահմաններից դուրս օտարերկրացիների վարչական արտաքսման և դեպորտացիայի վերաբերյալ ընդունվել է 19 հազարից ավելի որոշում։ Գործողության ընթացքում հարուցվել է շուրջ 4,8 հազար քրեական գործ անօրինական միգրացիա կազմակերպելու փաստերով, ինչպես նաև 1,5 հազար գործ՝ թմրանյութերի, զենքի անօրինական շրջանառության, սահմանի հատման և ծայրահեղականության հետ կապված այլ հանցագործությունների վերաբերյալ։
Լրացուցիչ տվյալներ գործողության արդյունքներից
Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է՝
• 673 անձ, որոնք գտնվում էին դաշնային հետախուզման մեջ,
• 329 անձ՝ միջպետական հետախուզման մեջ, իսկ
• 37 անձ՝ միջազգային հետախուզման մեջ։
