Ամերիկայի Միացյալ Նահանգները Գերմանիային չի տեղեկացրել Ուկրաինայում պատերազմի կարգավորման նոր պլան մշակելու մասին, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։
«Ոչ, մենք այդ մասին տեղեկություն չունենք», — հայտնել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Վադեֆուլը նշել է Բեռլինի դաշնակիցների ջանքերն ու հայտարարել, որ Գերմանիան աջակցում է խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններին։
